Friday, 05 06 2026
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են

Բեյրութի ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո

Մայիսի 23-ին Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանում Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանին նվիրված երեկո:

Բացման խոսքով հանդես է եկել համալսարանի դասախոս Ժերար Բեջանին: Նա նշել է, որ միջոցառման նպատակն է անմիջականորեն ծանոթանալ Հայաստանի և հայ մշակույթի հետ: Նա բարձր է գնահատել մոտ օրերս Հայաստան մեկ շաբաթով մեկնող անհատների կազմակերպչական ջանքերը, ինչպես նաև ՀՀ դեսպանության հովանավորությունը: Բեջանին տեղեկացրել է, որ 40 հոգուց բաղկացած խմբի կազմում են Լիբանանում Բելգիայի հյուպատոսը, «Սենթ Ժոզեֆ» համալսարանի դասախոսները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետև Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, ժամանակակից Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները, հայ մշակույթը և Հայաստանի տեսարժան վայրերը: Նա անդրադարձել է նաև հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին: Դեսպանի դասախոսությունը ուղեկցվել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների ցուցադրությամբ:

Դեսպանի խոսքից հետո Մունա Մուքարզելն ասմունքել է Մուշեղ Իշխանի և Նաիրի Զարյանի Հայաստանին նվիրված բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: Այնուհետև համալսարանի ուսանողները հայկական ազգային տարազով ներկաների ուշադրությանն են ներկայացրել հայկական պարեր:

Միջոցառումը շարունակվել է «Սենթ Ժոզեֆ» համալսարանի եկեղեցում, ուր տեղի է ունեցել Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի «Այգ» երգչախմբի ելույթը՝ հայկական ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի մասնակցությամբ: Երգացանկում ընդգրկված էին հայկական, արաբական և եվրոպական երգարվեստի լավագույն գործեր: Երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաև լուսանկարների ցուցահանդես Հայաստանի տեսարժան վայրերի մասին:

Երեկոյին ներկա էին համալսարանի դասախոսներն ու ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում