Մոնակոյի իշխան Ալբեր II-ի զարմիկ Անդրեա Կազիրագին օգոստոսի 31-ին կամուսնանա: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Իշխանի քրոջ՝ արքայադուստր Կարոլինայի և իտալացի գործարար Ստեֆան Կազիրագիի ամուսնությունից ծնված ավագ որդին կնության է առնում Տատյանա Սանտո-Դոմինգոյին, որը 2011 թվականին մահացած կոլումբացի մագնատ Խուլիո Մարիո Սանտո-Դոմինգոյի թոռնուհին է:
Զույգը ծանոթացել է տարիներ առաջ՝ Փարիզից ոչ հեռու դպրոցում սովորելու ժամանակ: 2013-ի մարտին Լոնդոնում Տատյանան լույս աշխարհ է բերել Անդրեայի որդուն՝ Սաշային:
Անդրեան մորից հետո գահի ժառանգման հերթում երկրորդն է: Անդրեայի և Տատյանայի ամուսնությունը Սաշային դարձնում է այդ ցուցակում երրորդը:












































