Ճապոնիայի նախարարական կաբինետի 2 անդամ այցելել են Յասուկունիում գտնվող ռազմական հուշարձանին՝ երկրորդ աշխարհամարտի ընթացքում երկրում կապիտուլյացիայի ստորագրման տարելիցի օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հուշարձանը կանգնեցված է ի հիշատակ ճապոնացի զինծառայողների, ովքեր զոհվել են պատերազմի ընթացքում: Նրանց թվում, սակայն, կան հրամանատարության 14 ներկայացուցիչներ, ովքեր ռազմական հանցագործ են ճանաչվել:
Ճապոնացի քաղաքական գործիչների՝ Յասուկունի նախկին այցելությունները բացասաբար են ընդունվել Չինաստանի և Հարավային Կորեայի կողմից, որոնք այդ հուշահամալիրը համարում են պատերազմի ժամանակ ճապոնական ագրեսիայի խորհրդանիշ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նախարարների կաբինետի այլ ազդեցիկ անդամներ, ամենայն հավանականությամբ, չեն այցելի հուշարձան, սակայն չպետք է բացառել, որ վերոնշյալ նախարարները հուշարձան են այցելել վարչապետի խնդրանքով:









































