The New York Times թերթի կայքի հասանելիությունը չորեքշաբթի օրը սահմանափակվել էր 2 ժամով՝ ցանցահենների հարձակման պատճառով, հաղորդում է Fox Business-ը:
Ըստ հեռուստաընկերության՝ ներկայումս պարբերականի մենեջմենթը կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների հետ խորհրդակցություն է անում առաջացած սպառնալիքը գնահատելու համար:
Թերթը հայտարարում է, որ կայքի հասանելիության նկատմամբ սահմանափակման պատճառը ծառայության հետ առաջացած խնդիրներն են:










































