Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Կապանում պարտված թեկնածուն «կնշանակվի» պատգամավոր. մամուլ

Չբավարարվելով ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի կայացրած որոշմամբ՝ երեկ անձամբ Սերժ Սարգսյանը կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ որոշել է Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին առաջադրել որպես պատգամավորի թեկնածու: Վերջինս սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում կներկայացնի ՀՀԿ-ին ու, թերևս, կմրցակցի ինքն իր հետ:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ բանն այն է, որ հայրենի քաղաքական դաշտում եղած կուսակցություններից որևէ մեկը մտադիր չէ մասնակցել այդ ընտրություններին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ իրենք որոշակի քննարկումներից հետո ի վերջո որոշել են չմասնակցել ընտրություններին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, թե տեղեկություն չունի՝ կմասնակցի ԲՀԿ-ն, թե՛ ոչ:

«Ժառանգություն»-ն էլ կորոշի այսօր: Իսկ ՀԱԿ-ը վաղուց է հայտարարել, որ «ձեռքերը լվանում» է: Թերևս կարելի է կանխատեսել, որ նշված օրը ՀՀԿ-ն պատգամավոր «կնշանակի» Կապանում պարտված քաղաքապետի թեկնածուին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում