Շակիրան լուսանկարվել է SELF ամսագրի համար և հանրությանը ցույց տվել իր գեղեցիկ կազմվածքը: Երիտասարդ մայրիկը կատարյալ տեսք ունի և անթերի կազմվածքը ցուցադրում է երկրպագուներին:
«Հղիության ողջ ընթացքում ես զումբայով եմ զբաղվել, ինչն ինձ թույլ չէր տալիս շատ քաշ հավաքել»,- ասել է երգչուհին:
Իսկ Միլանի ծնվելուց հետո նա մարզչի հետ պարապում էր շաբաթական 4-5 անգամ՝ առավոտյան:
Երգչուհին խոստովանել է, որ բավականին ուշադրություն է դարձրել որովայնի մկաններին։ «Ինձ համար «պրեսով» բավական չէ 2 րոպե զբաղվել, հիմնականում ես հենց փորն էլ «մաշեցնում եմ»: Իսկ ինչ վերաբերում է կրծքիս, ես դրանցով հպարտանում եմ»:
Շակիրայի գլխավոր գաղտնիքը, սակայն, լավ տրամադրությունն է և սերը՝ իր նկատմամբ:








































