ԱՄՆ-ը կորցրել է համաշխարհային առաջնորդի դերը նախագահ Բարաք Օբամայի օրոք։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը։ Այս ենթատեքստում Մաքքեյնը հիշատակել է այնպիսի նշանակալից իրադարձություններ, ինչպիսք են՝ «ռուս ցանցահենների հարձակումը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ռեսուրսների վրա, Չինաստանի կողմից ստորջրյա անօդաչու սարքի առգրավվումը, Հալեպի սպանդը, որն իրականացրել է Սիրիայի կառավարությունը»։
«Երբ Ամերիկան կորցնում է առաջնորդի իր դերը, շատ վատ մարդիկ սկսում են գործել»,-ընդգել է Մաքքեյնը։
Սենատորը կոչ է արել հատուկ հանձնաժողով ստեղծել, որը մանրակրկտորեն կհետաքննի ռուսական ցանցահենային հարձակումները։ «Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ հետևանքներ է թողել հարձակումը, մանսավորապես, եթե դրանք ազդել են մեր ընտրությունների վրա»,-ասել է Մաքքեյնը և նման գործողությունները որակել՝ որպես «սպառնալիք ժողովրդավարությանը»։







































