Bloomberg լրատվական գործակալությունը հաշվարկել է, որ IT-կորպորացիաները 2 տրլն դոլար են պահում օֆշորային գոտիներում:
Երբ խոսքը հարկային դրույքների մասին, որը ցավոտ է ամերիկյան ընկերությունների համար, որոնք իրենց գումարները պահում են արտասահմանում, առավել ակտիվ են դառնում Apple-ն ու Cisco Systems-ը:
Դա տեղի է ունենում, քանզի որ այդ երկու կորպորացիաների ղեկավարները՝ Թիմ Կուկն ու Ջոն Չամբերսը, մյուսներից ավելի համառ կերպով են լոբբինգ անում ԱՄՆ կառավարությունում՝ նախաձեռնելով հարկային դրույքների իջեցումը, որը ներկայումս գտնվում է 35%-ի մակարդակում՝ երկրի դրամական միջոցների ներկրման համար:
Այդուհանդերձ, Apple-ն ու Cisco-ն առաջին տեղում չեն գումարները արտերկրում պահող ընկերությունների շարքում:
Bloomberg-ի տեղեկություններով, որը հիմվում է S&P 500-ի վրա, այդ ոլորտում առաջատարները Microsoft-ն ու IBM-ն են:
Համապատասխան փաստաթղթերի՝ Microsoft-ի ու IBM-ի շահույթը ԱՄՆ սահմաններից դուրս, որից հարկեր չի վճարվել ամերիկյան գանձարան, 2012թ. կազմել է, համապատասխանաբար, 76,4 մլրդ ու 44,4 մլրդ: Նրանց հաջորդում են Cisco-ն՝ 41,3 մլրդ դոլարով, և Apple-ը՝ 40,4 մլրդ դոլարով:
Համարվում է, որ ամերիկյան կորպորացիաներն ունեն 2 տրլն դոլար օֆշորային եկամուտ, որոնցից ԱՄՆ գանձարան չեն վճարվել հարկեր:
Ընկերությունները գումարները դուրս են բերում երկրից, որպեսզի նվազեցնեն հարկային դրույքը կամ ձևեր են գտնում դրանք տուն բերել առանց հարկման ռեժիմի, օրինակ՝ կլանումների միջոցով:










































