Saturday, 27 06 2026
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 19-20)

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով Հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ, ժամանեց Կորդոբա:

Նորին Սրբությանն ու Հայրապետական շքախմբին դիմավորեցին թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Կորդոբայի հոգևոր հովիվ Տ. Երեմիա քահանա Խաչատրյանը, եկեղեցական վարչության անդամներ, համայնքի ներկայացուցիչներ և հավատացյալներ:

Հրաշափառի արարողությունը տեղի ունեցավ Կորդոբայի Սուրբ Գևորգ եկեղեցում, որը Հարավային Ամերիկայի առաջին հայական եկեղեցին է՝ կառուցված 1926 թ.: Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորելու էին եկել նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունը եկեղեցական հանդիսավոր թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ ողջունեցին ներկա բազում հայորդիները: Հրաշափառի արարողության ընթացքում Նորին Սրբությունը, դիմելով հավատացյալներին, ի մասնավորի ասաց.

«Այսօր ուրախ ենք վերստին տեսնելու Կորդոբայի համայնքը հավատքով արթուն, հայաշունչ և հայրենաշունչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ սիրով լեցուն: Ձեր եկեղեցասիրությամբ, նախանձախնդրությամբ ու նվիրումով ազգաշահ ու եկեղեցանպաստ նորանոր արարումներ են կյանքի կոչվում համայնքում, և երկնաշնորհ հաջողությամբ են պսակվում ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին ուղղված ձեր ջանքերը, քանզի հավատավոր գործերի վրա են իջնում Աստծո օրհնությունները: Սիրելիներ, հայոց պատմիչ Եղիշեն Վարդանանց մասին իր պատմության մեջ արձանագրել է նախանձախնդիր հավատքի վկայությունը մեր ժողովրդի զավակների, ովքեր հայտարարում էին. «Հայր մեր զՍուրբ Աւետարանն գիտեմք, և մայր՝ զԱռաքելական Սուրբ Եկեղեցի»: Արդարև, չկա հայ հոգին առանց քրիստոնեական մեր հավատքի: Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին է, մեր հայրերի հավատքն է, որ մինչև այսօր համախմբում, զորացնում և միավորում է ազգիս զավակներին, ուր էլ որ լինեն: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին է, որ մեր ժողովրդի զավակներին հայ է պահել դարեր շարունակ: Դժվարությունների ու փորձությունների դեմ պայքարած և հաղթանակած մեր սուրբ հայրերի օրինակն է, որ ոգեշնչել է ու շարունակում է քաջալերել մեր ժողովրդին: Սուրբ Էջմիածնի լույսն է, որ հավատն ու լավատեսությունը վառ է պահել հոգիներում Մեր զավակների, նրանց առաջնորդել նոր արարումների ու նոր հաղթանակների»:

Արարողությունից հետո եկեղեցուն կից կանգնեցված Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ Վեհափառ Հայրապետը աղոթեց Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար: Այնուհետև եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ գեղարվեստական երեկույթ, որի ընթացքում հուզիչ և գեղեցիկ կատարումներով հանդես եկան Կորդոբայի հայ համայնքի մանուկ և պատանի հայորդիներ: Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով մշակութային միջոցառումների կարևորությունը նոր սերնդին ազգային ոգով կրթելու և սնուցելու գործում:

Մայիսի 20-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կորդոբայի նահանգապետ Խուան Իսկիարետիին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար, մեծապես գնահատեց Կորդոբա նահանգի և Արգենտինայի կառավարության կողմից երկրի ավանդույթների պահպանության գործում դրսևորած նախանձախնդրությունը, որն օրինակ է նաև հավատավոր հայորդիներին՝ պահպանելու իրենց ազգային ավանդությունները, հավատարիմ մնալու հայրենի ժառանգությանն ու արժեքներին:
Նահանգապետն իր հերթին նշեց Կորդոբայի հայ համայնքի մեծ դերակատարությունը Կորդոբայի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային կյանքում: Խոսելով Հայոց Ցեղասպանության մասին՝ նահանգապետը տեղեկացրեց, որ Արգենտինայի կրթական համակարգում կարևորվում է Հայոց Ցեղասպանության մասին ուսուցանումը, որպեսզի նոր սերունդը, իմանալով մարդկության դեմ գործված ոճրագործությունների մասին, կրթվի և դաստիարակվի մարդկության կյանքում խաղաղության, համերաշխության ու եղբայրության հաստատման վճռականությամբ:

Ամենայն Հայոց Հայրապետը կարևոր նկատեց պատմության ուսուցանումը ճշմարտության ու արդարության սկզբունքներով, որով նոր սերունդը պիտի ավելի նախանձախնդիր լինի մարդկության կյանքից մերժելու չարիքն ու բռնությունը և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր առավել լավ ու բարօր աշխարհի կառուցման:
Նույն օրը Նորին Սրբությունը հանդիպեց Կորդոբայի քաղաքապետ Դանիել Ժակոմինոյին: Պաշտոնական ընդունելության ընթացքում քաղաքապետը Վեհափառ Հայրապետին նվիրեց քաղաքի հիմնադիր Խերոնիմո Լուիս դե Կաբրերայի արձանիկը և հանձնեց վկայագիր, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակվում է Կորդոբա քաղաքի պատվո հյուր:

Մայիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև Սուրբ Սահակ-Մեսրոպ ազգային վարժարան, հանդիպումներ ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կորդոբայի մասնաճյուղի վարչական անդամների, ՀՅԴ «Անդրանիկ» ակումբի անդամների հետ:
Երեկոյան տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, որին ներկա էին Կորդոբայի քաղաքապետը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ճաշկերույթի ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսք ուղղեց հավատացյալներին՝ ասելով. «Մենք եկեղեցիներ ենք կերտել ամենուր մեր կյանքում, և Աստծո շնորհով մենք եկեղեցիացել ենք որպես ազգ: Ու թեև պատմության ընթացքին տեսել ենք եկեղեցի ավերող բարբարոսներ, բայց մեր հոգում Աստծո էջքով կառուցված եկեղեցին հնարավոր չի եղել քանդել, և այդ եկեղեցուց ճառագել է մեր հավատքը, որով մենք կերտել ենք նոր եկեղեցիներ, հայ դպրոց, մշակույթ, անսասան ու հաղթական ոգի: Թող Աստված միշտ լինի ձեզ հետ, և դուք ձեր հավատի գործերով արժանանաք մեր հայրերի ՙերանի եկեղեցի շինողաց» մաղթանքին ու շարունակեք կերտել պայծառությունը մեր եկեղեցու ազգաշինության և հայրենաշինության բարի գործերով»:

Մայիսի 21-ի վաղ առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն ուղևորվեց Չիլի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում