Wednesday, 17 06 2026
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

Տարոն Մարգարյանը Արաբկիրում շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին

Մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրով, մասնավորապես, բակային տարածքներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման համալիր աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Արաբկիր վարչական շրջանում էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 1, 8 շենքերի բակային տարածքն այս տարվա ծրագրով վարչական շրջանում արդեն իսկ վերակառուցված տասնյակ բակերից մեկն է: Տարիներ շարունակ անխնամ թողնված տարածքն այլևս երեխաների և մեծերի համար առանձնացված և համապատասխան կահավորումով ապահոված հանգստի գոտի է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում հիմնովին բարեկարգվել է նաև հարակից ֆուտբոլի խաղադաշտը: Օգտվելով առիթից՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ մայրաքաղաքի նկատմամբ ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի, հետևողականության և բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին արագ արձագանքելու համար:

Քաղաքապետի շրջայցի հաջորդ հասցեն Ադոնցի 9 շենքի բակն էր: Այստեղ ևս նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտված են, և տարածքը հանձնվել է բնակիչների տնօրինմանը: Նախատեսված աշխատանքների շրջանակում կառուցվել են սալապատ ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, աղբամաններ: Նկարազարդումների շնորհիվ յուրօրինակ ձևավորում են ստացել նաև հարակից ավտոտնակների և այլ շինությունների պատերը:

Բարեկարգման ծրագրով ամբողջությամբ նոր տեսք է ստացել նաև Կոմիտաս 46 շենքի բակը, որի միանգամից երկու հատվածներում հատուկ մանուկների համար ձևավորվել են գունագեղ ատրակցիոններով խաղահրապարկներ:

Խաչատրյան 23 և Օրբելի 8 շենքերի բակերում Տարոն Մարգարյանին առաջինը դիմավորել են տասնյակ երեխաներ և ուղեկցել բակեր: Այս բակային տարածքներն առանձնանում են հատկապես մեծածավալ նկարազարդումներով: Ինչպես երեխաներն են նշել, մի քանի շաբաթվա ընթացքում իրենց բակերը կերպարանափոխվել և հիշեցնում են հեքիաթի գրքերի պատկերազարդումները:

Խոսելով բակերի բարեկարգման ծրագրի և կիրառվող մոտեցումների մասին՝ Տարոն Մարգարյանը որպես կարևորագույն պայման շեշտել է բնակիչների ներգրավվածությունը ծրագրի իրագործման ամբողջ ընթացքում: Քաղաքապետը հատկանշել է նաև, որ աշխատանքներն իրականացվում են ոչ միայն հաստատված նախագծերով: Պարբերաբար կատարվող շրջայցերի և քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հենց տեղում քննարկվում են բնակիչների առաջարկներն ու դրանք ևս ներառվում են նախագծի մեջ:

«Երևան քաղաքում ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց հարակից բակային տարածքների մի մասը այս տարիների ընթացքում արդեն իսկ բարեկարգվել և հանձնել ենք բնակիչներին: Կառուցվել են նաև խաղահրապարակներ, պուրակներ ու հանգստի այլ գոտիներ: Հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերով շարունակելու ենք բակերի բարեկարգումը, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում Երևանի բոլոր բակերը լինեն միանման բարեկարգ ու խնամված: Անշուշտ, անելիքներ դեռ կան: Կան նաև տարածքներ, որոնք երկար տարիներ զբաղեցված են եղել մեր քաղաքացիների կողմից և ծառայել են որպես ավտոտնակներ կամ բոստաններ: Շատերը այսօր կամովին հանձնում են դրանք, որպեսզի բարեկարգվի և ծառայի բնակչությանը, ինչի համար, իսկապես, շնորհակալ ենք և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին դառնալ այս գործընթացի մասնակիցն ու իրենց ներդրումն ունենալ քաղաքային նշանակության ծրագրերի կյանքի կոչման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Արաբկիրցիներն իրենց շնորհակալություն են հայտնել քաղաքապետին վարչական բոլոր շրջանների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և իրականացվող ծրագրերի համաչափության պահպանման համար: Ի պատասխան, Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար ու հորդորել է խնամքով վերաբերել բակերի բարեկարգ տեսքի պահպանմանը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Կոմիտաս 27 հասցում ընթացող բակի բարեկարգման աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարը, ներկայացնելով բակի կառուցապատման նախագիծն ու բարեկարգման ամբողջական ծրագիրը, զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Նշվել է նաև, որ տարածքն ապահովվելու է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. կահավորվելու է զրուցարաններով, նստարաններով, մանկական խաղերով և մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և աշնանը կկազմակերպվի ծառատունկ: Ընդհանուր առմամբ, Արաբկիր վարչական շրջանում բակերի բարեկարգման ծրագրով կառուցվելու է ավելի քան 60 բակ:

Արաբկիրի Փափազյան փողոցի 21/2 և 23/1 շենքերի բակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև մայրաքաղաքում իրենց հանգիստ անցկացնող երեխաների համար կազմակերպված ճամբարային առօրյային ու հանձնարարել է պատասխանատուներին շարունակել միջոցառումների կազմակերպումը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում