Կանադացի սենատոր Պամելա Ուոլինը երկրի գանձնարանից ապօրինաբար 121.3 հազար դոլար է ստացել որպես իր ծառայողական գործերով իրականացված տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:
Նման եզրակացության են եկել աուդիտորական ստուգման նյութերն ուսումնասիրող Սենատի հանձնաժողովի անդամները: Աուդիտորական ստուգումն անցկացվել է տարեսկզբին խորհրդարանի վերին պալատի խնդրանքով «Դելոյթ» ընկերության մասնագետների կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանք խորհուրդ են տվել Սենատին՝ պարտավորեցնել 60-ամյա Ուոլինին, որը ներկայացնում է Սասկաչևան նահանգը, վերադարձնել նշված գումարը պետությանը, ինչպես նաև հանձնարարել ոստիկանությանը՝ դիտակել քրեական գործի հարուցման հարցը:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել նաև պետության բյուջեի հաշվին Ուոլինի տեղաշարժման հնարավորությունների սահմանափակմանը:
Նախկին լրագրող Ուոլինը ստուգումները կանխակալ է համարել, սակայն խոստացել է վերադարձնել Սենատի պահանջած գումարը: 38 հազար դոլարը նա արդեն հետ է վճարել:









































