ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանն անվանել է թույլ երկիր։ Նա նման հայտարարություն է արել անցնող տարվա վերջին մամլո ասուլիսում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Օբամայի կարծիքով՝ Ռուսաստանը թույլ է ԱՄՆ-ից, իսկ նրա տնտեսությունը «նավթից, գազից ու զենքից բացի չի արտադրում ոչինչ, որ կցանկանային գնել այլ երկրները»։
Խոսելով Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններից՝ Օբաման փաստել է, որ դրանք ավելի վատն են դարձել։ «Մենք արդեն վիթխարի քանակությամբ պատժամիջոցներ ունենք Ռուսաստանի դեմ։ Մեր և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ցավոք սրտի, վատացել են վերջին տարիներին»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։







































