Ցուցարարները Լեհաստանում արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր ելքերը։ Վարշավայի ոստիկանությունը սպառնացել է ուժի կիրառմամբ, եթե ցուցարարները չցրվեն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ակտիվիստները պահանջում են, որպեսզի Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին դուրս գա և հանդիպի իրենց։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորների խումբը կաթվածահար էր արել խորհրդարանի աշխատանքը Սեյմի՝ այս տարվա վերջին նիստում։ Կոնֆլիկտը սկսվել էր դեկտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը մեղադրել էր բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցությանը նրանում, որ պատգամավորներն ընդունել են հաջորդ տարվա բյուջեն՝ հավաքվելով ոչ թե լիագումար նիստերի դահլիճում, այլ ուրիշ հաստատությունում։ Ընդդիմության և նրա կողմնակիցների կտրուկ դժգոհությունն էր առաջացրել նաև Սեյմի շենքում ԶԼՄ-ների գործունեության համար մտցված սահմանափակումները։
















































