Thursday, 11 06 2026
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Ֆեյսբուքյան բունտ՝ ընդդեմ Նարեկ Սարգսյանի

Բավականին կտրուկ է արձագանքել Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայաստանյան համայնքը Նարեկ Սարգսյանին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակելու մասին Կարեն Կարապետյանի մայիսի 23-ի որոշմանը: Եթե երեկ ողջ օրը մարդիկ տարածում էին այդ տեղեկատվությունը՝ լավագույն դեպքում տարակուսանք, ավելի հաճախ՝ զայրույթ արտահայտելով դրա կապակցությամբ, ապա այսօր մի խումբ ֆեյսբուքցիներ արդեն գործի են անցել:

Մասնավորապես, Նարեկ Սարգսյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել հենց Կարեն Կարապետյանի անձնական էջում: Արդեն իսկ մի քանի տասնյակ մարդ միացել է հեռանալու պահանջին: Բացի այդ, քաղաքացիները հիշեցնում են պարոն Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքին հասցված վնասի կոնկրետ դեպքեր:

Հնչում են անգամ այսպիսի կարծիքներ. «Եթե Հյուսիսային պողոտայի կառուցապատման մշակույթի կրողն էինք, հենց սկզբից էլ ասեիք, էլ ինչ «զզվում եմ վերնիսաժի առևտրից, փողոցային առևտրից, Պանթեոնի փնթիությունից»: Հիմա զզվելու ավելի շատ բան կունենաք, քանի որ Սարգսյան Նարեկի գործերն եք ստիպված լինելու ամեն օր ստորագրել…»:

Այս ամենին շատ արագ հետևել է Կարեն Կարապետյանի պատասխանը՝ առանձին «նոթի» տեսքով, որում քաղաքապետը փորձում է հիմնավորել Սարգսյանի նշանակումը: Նա, մասնավորապես, նշել է հետևյալը. «Նարեկ Սարգսյանը սիրում է Երևանը ոչ պակաս, քան մեզանից յուրաքանչյուրը, և կարծում եմ մենք բոլորս պետք է իրեն քաջալերենք և բարենպաստ դաշտ ստեղծենք, որպեսզի նա հնարավորություն ունենա իր սերը քաղաքի նկատմամբ դրսևորել»։ Սրան ի պատասխան՝ քաղաքացիներից մեկը գրել է. «Պարոն Կարապետյան, նա իր սերը քաղաքի նկատմամբ ժամանակին դրսևորել է, պարզապես այդ սերը վերաճել է նրա ու քաղաքի միջև սեռական հարաբերության, որտեղ տղամարդու դերում Նարեկ Սարգսյանն է եղել: Էդ պատուհասի նշանակումը հիմնավորելու բոլոր փորձերը, կարծում եմ, հիմնովին դատապարտված են: Ավելին ասեմ, իզուր էլ ձեզ վրա վերցրիք էդ պատասխանատվությունը: Գոնե մինչ այս կարող էին ասել, որ նախագահի կամ վարչապետի կողմից պարտադրված որոշում է»:

Մեկ այլ մեկնաբանությամբ, հղում կատարելով Կարեն Կարապետյանի նոթում Նարեկ Սարգսյանին տրված գնահատականում բացասական բառը չակերտներում գրելուն, ասվում է. «Էս բացասականն ինչո՞ւ եք չակերտների մեջ դրել: Համամիտ չե՞ք, որ դրել քաղաքի հերն անիծել ա: Այսինքն «он больше так не будет» լոգիկայո՞վ շարժվենք: Չհասկացա, Հայաստանում ճարտարապետների սո՞վ ա, ստիպված պիտի հարմարվե՞նք: Չենք հարմարվի: Հըլը թող փորձի Երևանին վնաս տա…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում