Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

2017 թվականին Հայաստանում հանրահայտ ճարտարապետներ կհյուրընկալվեն

Փորձի փոխանակման շրջանակում հնարավոր է, որ հաջորդ տարի Հայաստանում հյուրընկալվի շվեյցարացի աշխարհահռչակ ճարտարապետ Մարիո Բոթան: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության միջազգային թանգարան-ինստիտուտի առաջիկա և տարվա ընթացքում կատարած աշխատանքները, համագործակցությունը տարբեր երկրների հետ: «Շվեյցարացի ճարտարապետի այցելությունը հետաքրքրաշարժ կլինի ոչ միայն հայ, այլև հարևան երկրների ճարտարապետների համար: Նա վարպետության դասերով հանդես կգա բուհերի ուսանողների համար»,- նշել է Արմեն Մինասյանը:

Ամփոփելով տարին՝ խորհրդականն ասաց, որ փետրվարի 7-ին թանգարանում իրականացվել է «Նոր ջուղա» խորագրով ցուցահանդես: Այն հայկական պատմական թաղամաս է Իրանի հին մայրաքաղաքում: Ներկայացվել են հայ եկեղեցիների լուսանկարները, անցկացվել երկու դասախոսություն հայկական պատմական տներ, խոջայական ապարանքներ թեմաներով:

Խորհրդականն ընդգծեց, որ կոմիտեն միջազգային ուղղությամբ որդեգրել է հետևյալ ռազմավարությունը` օգտագործել ճարտարապետությանը վերաբերող հնարավոր միջոցները փորձի փոխանակում իրականացնելու և հայ ճարտարապետությունը տարածելու համար:

Տարվա ընթացքում հանդիպում է եղել նաև Ճապոնիայի դեսպանի հետ: Երկու կողմերը խոսել են կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության մասին: Հանդիպման միտումը քաղաքաշինության բնագավառում Հայաստան-Ճապոնիա համագործակցության շրջանակը հստակեցնելն էր տարբեր ուղղություններով` սեյսմակայուն շինարարություն, նոր տեխնոլոգիաներ և շինանյութեր, շենքերի ջերմամեկուսացման արդյունավետ համակարգեր, խելացի և կանաչ քաղաքներ:

«Թամանյանի թանգարանը փոխգործակցության հուշագիր է ստորագրել Իրանի ճարտարապետների միության հետ: Արդյունքում հույս ունենք, որ Հայաստանում տեղի կունենա իրանահայ հայտնի ճարտարապետներ Վարդան Հովհաննիսյանի և Փոլ Աբգարի գրքերի շնորհանդեսները»,-շեշտեց Արմեն Մինասյանը:

Մինասյանն ընդգծեց, որ հաջորդ տարի ցանկանում են կյանքի կոչել «Ճարտարապետությունը մանուկների համար» ծրագիրը, որի շրջանակում երեխաները մասնագետների հետ ծանոթանում են ճարտարապետությանը, կրթվում և հետագայում ճիշտ պահանջներ ներկայացնում ճարտարապետներին»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում