Ընտրական օրենսգիրքը որքան էլ փոփոխությունների ենթարկվեց, ոչ իշխանական ուժերը մտավախություն ունեն, որ այն պահանջները, որոնք արդեն օրենքի ուժ են ստացել, հազիվ թե հնարավոր լինի կիրառել, քանի որ մինչև ապրիլի երկուսը սարքավորումների տեղադրման հարցը դժվար թե լուծվի:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնդրի վերաբերյալ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ համապատասխան մրցույթը կայացել է, սարքերը պատրաստվում են, կա ժամանակացույց, թե երբ կհասնեն Հայաստան. «Կարծում եմ՝ այդ սարքերը կունենանք ժամանակին և առաջիկա ընտրություններին համապատասխան տեխնիկական սարքերի կիրառումը կլինի տեղամասային կենտրոններում: Ինչ վերաբերում է տեղամասերից օնլայն հեռարձակմանը, ապա համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, մրցույթ կկազմակերպվի, հաղթող կազմակերպության համար խոչընդոտ չի ստեղծվի, որպեսզի իրականացնի օնլայն հեռարձակումը»:
ԿԸՀ նախագահը, անդրադառնալով Գյուրիում և Վանաձորում ընտրություններից հետո ստեղծված վիճակին, նշեց, որ դա կապ չունի ԸՕ-ի հետ, նրա խոսքով՝ ԸՕ-ն այդ առումով որևէ բաց չի պարունակում, կանոնկարգումները հստակ են:
Մանրամասները՝ տեսանյութում:










































