«Լիվերպուլ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենի կարծիքով` Լոնդոնի «Չելսի»-ն կնվաճի Անգլիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը:
««Չելսի»-ն Պրեմիեր Լիգայի չեմպիոնության ֆավորիտ է, անկախ ակումբի տրանսֆերային ակտիվությունից: Ժոզե Մոուրինյոյի վերադարձը փոխել է մթնոլորտը «Սթեմֆորդ Բրիջ»-ում:
Պրեմիեր Լիգայում պորտուգալացի մասնագետը երբեք պարտություն չի կրել սեփական հարկի տակ»,- Sportlobste-ը մեջբերում է Օուենի խոսքերը:








































