Քիչ առաջ ակտիվիստ Վահագն Մինասյանը քաղաքապետարանից վերցրեց իրենց գրած նամակի պատասխանը հովանոց տեղադրելու վերաբերյալ: Նամակում ասվում է, որ նպատակահարմար չէ խոտածածակի վրա հովանոց տեղադրելը, իսկ մայթի վրա տեղադրելիս այն կխանգարի քաղաքացիների ազատ տեղաշարժմանը:
«Առաջին լրատվական»-ին Վահագն Մինասյանը փոխանցեց, որ իրենք նամակը հիմք կընդունեն և հովանոցը մայթեզրին այնպես կամրացնեն, որ չխանգարեն քաղաքացիների ազատ տեղաշարժմանը: Նրա հավաստմամբ՝ իրենք սպասում էին նման արձագանքի, սակայն տարածքում հովանոց տեղադրվելու է:
Այժմ ակտիվիստները ոստիկանների հետ քննարկում են, թե ինչպես են տեղադրելու հովանոցը: Ոստիկանները դեռևս առարկություն չունեն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































