Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Instagram սոցցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 600 միլիոնի սահմանագիծը։ Այդ մասին նշված է լրատվամիջոցի տրամադրության տակ ընկած մամլո հաղորդագրությունում։
Դրա համաձայն՝ վերջին կես տարում սոցցանցին միացել է ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Ընդգծվում է, որ դա Instagram-ի պատմության մեջ ամենաարագ առաջընթացն է։
Վերջին երկու տարում սոցցանցի օգտատերերի թիվն աճել է կրկնակի՝ 300 միլիոնից հասնելով մինչև 600 միլիոնի։









































