Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել Է, որ 2017 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա կազդեն թեժ կետերը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը, ինչպես նաև Արևմուտքի փաստացի առճակատումը Ռուսաստանի և վերջինիս դաշնակիցների միջև, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ես երեք խումբ խնդիրներ եմ տեսնում, որոնց մենք բախվելու ենք: Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը, Դոմբասը, Մերձդնեստրը, Սիրիան, ինչը նույնպես ազդում Է, Իրաքը, Եմենը: Խնդիրների երկրորդ խումբը ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները»,-ասել է նա լրագրողներին:
Նրա խոսքով՝ խնդիրների երրորդ խմբում Է «Արևմուտքի փաստացի առճակատումը Ռուսաստանի և վերջինիս դաշնակիցների միջև, փոխգործակցության բացակայությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը Ռուսաստանի Դաշնության շուրջ, զորակազմերի, ծանր սպառազինության, ծանր տեխնիկայի փոխադրումն այստեղ, դիմակայությունը մի շարք բնագավառներում՝ տեղեկատվական, ֆինանսական, տնտեսական ոլորտներում»:
«Այս ամենը այսպես թե այնպես ազդելու Է մեր պետությունների անվտանգության վրա»,-հավելել Է Բորդյուժան:










































