««Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել էր մի նախագիծ, որով մենք պետք է կարգազանց ճանաչեինք այն պատգամավորներին, ովքեր ուրիշի փոխարեն քվեարկում են: Մենք տվյալ պահին ունենք հիմնավորում, որ պատգամավորներից մեկը բացակա պատգամավորի փոխարեն քվերակել է: Այս մասին այսօր ԱԺ նստում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը:
«Խնդրում եմ կարգազանցության մասին այդքան շատ մի խոսեք, որովհետև կարգազանցությունը բոլորիդ մոտ է. հակադարձեց Գալուստ Սահակյանը և հավելեց՝ ասեք, ով է քվեարկել, նրան որպես կարգազանց կուղարկենք Էթիկայի հանձնաժողով: ԱԺ նախագահը մեկ «կողմ ձայնը հանեց» :








































