Բրիտանահպատակ Ջոան Էդվարդսը ավելի քան 500 հազար ֆունտ ստեռլինգ է կտակել բրիտանական երկու կուսակցություներին՝ պահպանողականներին ու լիբերալ-դեմոկրատներին, հայտնում է BBC-ն:
Պահպանողականները, նրա կտակի համաձայն, ստացել են 420 576 ֆունտ ստեռլինգ, լիբերալ-դեմոկրատները՝ 99 423 ֆունտ ստեռլինգ:
Իր կտակում կինը ընդգծել է, որ գումարները պետք է բաժին հասնեն կառավարությունում կուսակցությունների ներկայացուցիչներին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում արդեն հայտարարել են, որ այդ միջոցները բաշխել են խորհրդարանականների ու նախարարների միջև:
Պահպանողականները դեռ չեն մեկնաբանել, թե ինչպես են բաշխվել գումարները՝ նկատելով, որ նման շռայլ բարեգործություն չէին սպասում:
Անձամբ Էդվարդսի մասին ոչ մի բան հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ նա ոչ մի կապ չունի քաղաքականության հետ:









































