G20-ի առաջնորդները այսօր Սեուլում կայացած հանդիպմանը ընդունել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը: Մասնավորապես՝ ընդունվել են Հաստատուն, կայուն և հավասարակշռված աճի ապահովման պարփակ համաձայնագիրը, Կայուն աճի բնագավառում Սեուլի փոխհամաձայնությունը, Զարգացման բնագավառում գործողությունների պլանները, որոնք նախատեսված են մի քանի տարվա համար, և Գործողությունների հակակոռուպցիոն պլանը: Կողմերը նաև ընդունել են օժանդակ փաստաթուղթ, որը վերաբերում է ֆինանսատնտեսական քաղաքականության հարցերի շուրջը «քսանյակի» մասնակիցների պարտավորություններին: