Վերջերս ամերիկյան հրատարակչություններից մեկը փորձել է պարզել, թե ինչքան է վաստակում Բրիթնի Սփիրսը և ինչի վրա է նա գումար ծախսում: Զարմանալի է, սակայն նրա եկամուտները երկու անգամ գերազանցում են ծախսերը, ընդ որում` ծախսերը հեռու են «աստղային» կոչվելուց: Այսպես, վաստակած 14 միլիոն դոլարից երգչուհին միայն 7 միլիոն է ծախսել:
Արտասահմանյան աղբյուրների համաձայն՝ Բրիթնիի գաղտնիքը համեմատաբար համեստ կարիքների հետ է կապված: Սփիրսը շքեղ ռեստորանների փոխարեն գերադասում է արագ սննդի կետերում սնվել: Նրա սիրելի վայրերերից են՝ Subway-ը, Domino’s-ը, McDonalds-ը, Starbucks և Coffee Bean սրճարանները, իտալական Romano’s Macaroni Grill ռեստորանը: Այս բոլոր հասատատություններում միջին հաշիվը 15 դոլարից չի անցնում:
Դրանից բացի, փոփ-երգչուհին սովոր չէ փողերը նորաձև բուտիկներում մսխել: Մեկ տարվա համար Բրիթնին հագուստի,կոշիկի և աքսեսուարների վրա ընդամենը 34 հազար դոլար է ծախսում:
Սակայն, Սփիրսը, ինչպես և բոլոր կանայք, սիրում է գեղեցկության սրահներ հաճախել, որը նրա դրամապանակի պարունակությունը զգալիորեն նվազեցնում է: Միայն մատնահարդարին մեկ անգամ այցելելու համար նա երբեմն 500 դոլար է վճարում:
Դրանից բացի, նա սիրում է իր որդիներին և քրոջ դստերը երես տալ: Վերջերս մորաքույրը երեխայի համար 1,5 հազար դոլարանոց խաղալիք է գնել:









































