Սառա Գրիփը փակված է մնացել Փլիմութ քաղաքի եկեղեցու շինություններից մեկում: Սպասավորները գնացել և դուռը կողպել են՝ չնկատելով, որ աղոթարաններից մեկում մարդ կա: Սառան, սակայն, խուճապի չի մատնվել և իր «գերության» մասին տեղյակ է պահել սոցիալական կայքում: Նրա փրկությունը եկել է Twitter-ի միջոցով:
43-ամյա բրիտանուհին որոշել է չանհանգստացնել իր մտերիմներին հեռախոսազանգերով, հաղորդում է The Guardian թերթը:
«Ես փակված եմ Սենթ Էնդրյու եկեղեցում: Ես աղոթարանում էի, սակայն դուրս գալուն պես նկատեցի, որը բոլորն արդեն գնացել են, իսկ դռները դրսից փակ են: #Փլիմութ #օգնություն»,- գրել է բրիտանուհին Twitter-ի իր միկրոբլոգում:
Օգնության կոչին արձագանքել են ոստիկանները, որոնց հաջողվել է գտնել եկեղեցու ավագին: Կինն ազատվել է միկրոբլոգում իր գրառումից 4 ժամ անց:








































