Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին լքել է հավաքականի ճամբարը ազդրի վնասվածքի պատճառով:
Շուտով 26-ամյա խաղացողը կվերադառնա «Բարսելոնա»-ի ենթակայության տակ ու հենց Իսպանիայում կշարունակի վերականգնողական աշխատանքները:
Մեսսին ազդրի հատվածում սկսել է ցավեր զգալ դեռ նախորդ շաբաթվա ընթացքում, երբ չկարողացավ մասնակցել Մալայզիայի աստղերի դեմ հանդիպմանը:
Այսպիսով, Մեսսին չի մասնակցի Իտալիայի դեմ ընկերական հանդիպմանը:







































