Անցած շաբաթ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ առանձնատուն էր ներթափանցել մի անհայտ տղամարդ:
Բարեբախտաբար, ոստիկանությունը հասցրել էր կալանավորել չարագործին՝ նախքան նա կհասցներ հանդիպել տան բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում է Figaro թերթը՝ տղամարդն իրեն շատ կասկածելի է պահել և փորձել է ներթափանցումը բացատրել նրանով, որ ամեն գնով ցանկանում է հանդիպել Կարլա Բրունիի հետ: Նա միաժամանակ չի հայտնել, թե ինչու է ցանկանում հանդիպել Բրունիի հետ:
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը բազմիցս կալանվել է Գերմանիայի ոստիկանության կողմից, քանի որ հանցագործություն է իրականացրել այդ երկրում:










































