Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են միանգամայն բարեհաջող՝ չնայած համաշխարհային տնտեսությունում տիրող բարդ իրավիճակին: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ նեղ շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին՝ նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարում կազմել է 47 տոկոս, ինչը ռեկորդային է:
«Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև աճում է ռեկորդային տեմպերով»,- ասել է նա:
Պուտինն ավելացրել է, որ երկու երկրների միջև կապերը զարգանում են մի շարք ուղղություններով, ընդ որում դրանք կրում են «բազմազան բնույթ»:
Իր հերթին Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Պուտինի այցը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: