Լեոնարդո դա Վինչիի՝ 15 մլն եվրո արժողությամբ նկար է պատահաբար հայտնաբերվել Փարիզում՝ գրում է Telegraph պարբերականը։
Հաղորդվում է, որ մարտին թոշակառու ֆրանսիացի մի բժիշկ, ով ցանկացել է անհայտ մնալ, Tajan աճուրդի տուն է բերել իր հորը պատկանած նկարների փաթեթ։ Աճուրդի տան աշխատակից Թադի Պրատը 15 նկարների շարքում հայտնաբերել է ծառին կապված սուրբ Սեբաստիայի պատկերը՝ արված թանաքով։
Փորձագետները պարզել են, որ աշխատանքը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին և նկարվել է 1482-85 թթ ընթացքում։













































