Սիրիական բանակը ժամանակ առ ժամանակ տեղափոխում է քիմիական զենքը, որպեսզի այն խոցելի չդառնա: Նման հայտարարությամբ հանդես եկել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին, ով երեկ այցով Թել Ավիվ է մեկնել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այսօր նրա մոտ ծրագրված են բանակցություններ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Բենի Հանտցի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այնուհետև նա կուղևորվի Հորդանան:
Սպասվում է, որ ինչպես Իսրայելում, այնպես էլ Հորդանանում Դեմփսիի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի Սիրիայում տիրող իրավիճակը:









































