Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենը դիմել է երկրի ՆԳՆ՝ թուրքական արձանագրություններում, որպես էթնիկ փոքրմասնություն, որոշակի ծածկագրի ներքո դասակարգված հայերի ցուցակի տրամադրման պահանջով: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Նազար Օզսահակյանը, ով հանդիսանում է «Սուրբ Երրորդություն» եպիսկոպոսական հիմնադրամի նախագահ, պահանջել է ցուցակը՝ հղում անելով տեղեկատվության ազատության մասին օրենքին:
Թուրքական կառավարության կողմից ազգային փոքրամասնություններին պատկանող քաղաքացիների դասակարգման համար ծածկագրերի օգտագործման մասին տեղեկությունները բացահայտվել են անցած շաբաթ՝ «Ակոս» հրատարակչության կողմից, չնայած նման պրակտիկա ակնհայտորեն գործել է 1923 թվականից:
Թուրքիայի կառավարական ռեգիստրերում հայերը նշվել են թիվ 2-ով, հույները՝ 1-ով, հրեաները՝ 3-ով:
Օզսահակյանը նախարարության՝ Բնակչության ու քաղաքացիների հարցերով դեպարտամենտին հայտնել է, որ Ստամբուլի շրջանում բնակվող հայերի ցուցակի տրամադրման անհրաժեշտությունը կապված է հիմնադրամի առաջիկա ընտրությունների հետ:









































