Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ «Մոնակո» տեղափոխության հնարավորություն է ունեցել:
«Մտածում էի «Մոնակո» տեղափոխության մասին, սակայն ի վերջո «Սպարտակ» տեղափոխվեցի: «Մոնակո»-ն նոր թիմ է կազմավորում։ Նրանք բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերներ են ձեռք բերում։
Վերջնական որոշումս «Սպարտակ» տեղափոխությունն էր: Այն Ռուսաստանի լավագույն ակումբն է և հիանալի երկրպագուներ ունի»,- ասել է Օզբիլիսը:








































