Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան վրեժխնդիր կլինի Ստամբուլի կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհված մարդկանց համար։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Վաղ թե ուշ մենք վրեժխնդիր կլինենք»,-ասել է նա՝ ելույթ ունենալով զոհված ոստիկանների հուղարկավորությանը։
Նախարարը նաև նախազգուշացրել է բոլոր նրանց, ովքեր սոցցանցերում աջակցություն են հայտնել ահաբեկչության կազմակերպիչներին, նման հաղորդագրությունների անթույլատրելիության մասին։
Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի երեկոյան, Ստամբուլում՝ Vodafone Arena մարզադաշտի մոտ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝ 155-ը։ Զոհերից 30-ը ոստիկաններ են։









































