Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ տարածեցին այն մասին, որ Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել Ադրբեջանի սահմանը:
Պատճառը, ըստ տեսանյութի, այն է եղել, որ Հակոբին հրամանատարը ուղարկել է ջուր բերելու, նա չի կատարել վերադասի կամքը, ինչի արդյունքում հարված է ստացել աչքին:
Սակայն Հակոբի եղբայրը՝ Հարութը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից: Ըստ նրա, թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով: Պարզվում է, այս հանգամանքը Հակոբին բանակ զորակոչելու ժամանակ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հաշվի չի առել: Բայց սա միակ անփութությունը չէ, որ տեղի է ունեցել Հակոբի դեպքում: Նրա եղբայրը տեղեկացրել է, որ եղբոր զորամասից իրենց որևէ մեկը չի զանգահարել և տեղեկացրել, որ եղբայրը գերի է ընկել: Ու ընդհանրապես իրենց ոչ ոք ոչինչ չի ասում եղբոր մասին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































