Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կժամանի Բաքու: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ոուս-ադրբեջանական բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկու պետությունների առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ վաոելիքաէներգետիկ հատվածում համագործակցության խորացման հարցեր:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում, որ նախատեսվում է անդրադառնալ նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի, Կասպից ծովի իրավական ռեժիմի առանցքային հարցերին, ինչպես նաև Լեոնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ասվում էր Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանյան «РИА Новости»- ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ակնկալվում է, որ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև առաջիկա բանակցությունների արդյունքներով ստորագրվելու է 5-6 երկկողմ փաստաթուղթ՝ էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին առնչվող, և որ ռուսական պատվիրակության կազմը փաստում է, որ բանակցություններում քննարկելու է երկկողմ հարցերի գործականում ամբողջ համալիրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:








































