Բուլղարիայի Խիտրինո գյուղում երկաթուղային վթարը 5 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է NovaTV-ն՝ հղում անելով Շումենի մարզի հիվանդանոցի ղեկավար Ատանաս Ատանասովին։
«Հիվանդանոցում մոտ 18 տարեկան երիտասարդ է մահացել, նա բազմաթիվ այրվածքներ էր ստացել»,-ասել է Ատանասովը։
Նրա խոսքով՝ ևս 3 անձիք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Գնացքը, որը հեղուկացված գազով ցիստեռններ էր փոխադրում, ռելսերից դուրս է եկել այսօր առավոտյան։ 26 ցիստեռններից 23-ը լցված են եղել գազով։ Վթարի հետևանքով դրանցից մի քանիսը պայթել են։ Տարբեր տվյալներով՝ վիրավոր է 12-25 մարդ։










































