Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «տագնապ» Է Սերժ Սարգսյանի «կորստի» կապակցությամբ: Սերժ Սարգսյանի կուսակիցն ու ՀՀԿ գծով տեղակալը՝ Գալուստ Սահակյանը, «Հրապարակ» թերթի հետ զրույցում երեկ բավականին ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել:
«Սերժ Սարգսյանի բոլոր պաշտոնական աշխատանքային գործառույթները տեղեկացվում են հասարակությանը, բայց հանգստի պահերին. Երբ մարդն իր անձնական խնդիրներն ունի, պետք չի լուրեր հեղեղել, առավել ևս, որ անվտանգության հարց կա»:
Հարցին, թե ինչ նկատի ունի «անվտանգություն» ասելով, Գրիգորիչը շարունակել է նույն մտահոգությամբ. «Էն առումով, որ երկրի նախագահ է, ամբողջ քաղաքական աշխարհին տեղեկացնե՞նք, թե որտեղ է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական հանդիպումների ժամանակ դա վերահսկվում է. իսկ անձնական հանգստի վայրում դա չի վերահսկվում, ճիշտ է՝ հասարակությանը հետաքրքիր է, բայց պետք չի անձնականի մեջ շաղախվեն մտքեր, մարդիկ և այլն»:











































