Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Գեորգի Մարգվելաշվիլիին պաշտոնապես ներկայացրել է որպես «Վրացական երազանք» իշխող դաշինքի նախագահի թեկնածու: Այս մասին հաղորդում է Trend-ը:
«Մենք հաղթանակի ենք պատրաստվում: Որպես նախագահի թեկնածու՝ ներկայացնում ենք մեր հանրության արժանի ներկայացուցչի և եվրոպական ոճով ղեկավարի»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Վարչապետը Մարգվելաշվիլիին բնութագրել է որպես տաղանդավոր, անկախ, համարձակ և անմիջական մտավորականի, ով կհաղթի ազատ և անկախ ընտրություններում:
Թեկնածուն ինքը հայտարարել է, որ կպայքարի յուրաքանչյուր ընտրողի ձայնի համար:
Վարչապետը Մարգվելաշվիլիին նվիրել է այն գրիչը, որով նա ստորագրել է իր դիմումը՝ գրանցվելու համար խորհրդարանական ընտրություններում, որտեղ նրա դաշինքը հաղթեց: Նախագահի թեկնածուն էլ այդ նույն գրիչով ստորագրել է ԿԸՀ-ին ուղղված իր դիմումը:









































