Պաղեստինի իշխանություններն Իսրայելի իշխանությունների՝ հրեական բնակավայրերում ավելի քան հազար տներ կառուցելու ծրագիրն անվանել են «խաղաղ գործընթացը տապալելու փորձ»՝մինչև դրա փաստացի սկսվելը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Նախօրեին՝ Իսրայելի և Պաղեստինի բանակցային խմբերի հանդիպումից 3 օր առաջ, Իսրայելի շինարարության նախարարությունը հայտարարել է կոմերցիոն մրցույթ անցկացնելու իր մտադրության մասին՝ Երուսաղեմի վիճելի թաղամասերում և Հորդնանան գետի Արևմտյան ափի խոշոր բնակավայրերում մոտ 1.2 հազար բնակելի միավորների կառուցման համար:
«Նոր բնակելի միավորների ստեղծումը բանակցությունները մինչև դրանց սկսվելը խափանելու փորձ է»,- ասել է Պաղեստինի ազգային վարչակազմի մամլո քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնուն:
«Իսրայելի կառավարությունը պատասխանատվություն է կրում այս լարվածության համար, որն անհամատեղելի է միջազգային իրավունքի չափանիշների հետ և վերջ է դնում կարգավորման գործընթացին»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Պաղեստինի իշխանությունները չեն հրաժարվում Երուսաղեմում Իսրայելի պատվիրակության հետ հանդիպելուց:





































