Հայտնի չինացի լարախաղաց Ադիլի Վիկսորը Գուանչժոու քաղաքում 116 մետր բարձրության վրա անցել է ճոպանի վրայով:
33 միլիմետրանոց ճոպանի մի ծայրն ամրացված է եղել քաղաքային՝ աշխարհում բարձրությամբ երկրորդ հեռուստաաշտարակին: Ճոպանն անցել է Չժուցզյան գետի վրայով, իսկ դրա մյուս ծայրն ամրացված է եղել 80 մետրանոց աշտարակին: Ճոպանի երկարությունը 506 մետր է եղել:
Շոուին մասնակցել են նաև Ադիլի Վուկսորի ասիստենտ-աշակերտները: Վերջիններից մեկի վրայով լարախաղացն անցել է՝ կանգնելով նրա կրծքին:
Տեսագրությունը կատարվել է ցերեկային շոուի ժամանակ, իսկ երեկոյան Վուկսորը կրկնել է ներկայացումը:











































