Արտասահմանում Իրանի 50 դեսպանություններում դեսպաններ չկան, նրանց փոխարինում են ժամանակավոր հավատարմատարները, հաղորդում է Mardomsalari թերթը՝ հղում կատարելով ազգային անվտանգության ու արտասահմանյան քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մանսուր Խակիկատպուրին:
«Այդ ոլորտում անհրաժեշտ են ակտիվություն ու դինամիկա»,- ասել է նա՝ հավելելով, թե որոշ երկրների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն:
Որոշ երկրների հետ լարված հարաբերությունների պատճառով Իրանի հետաքրքրությունները դրանցում ներկայացված են այլ դեսպանությունների ներկայացուցիչների միջոցով:









































