168.am-ը, հղում անելով թուրքական Yurt թերթին փոխանցում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորին մոտ կանգնած իրանական Fars լրատվական գործակալությունը ներկայացրել է մի ծաղրանկար, որը զայրացնելու է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Fars-ի ներկայացրած ծաղրանկարն արտացոլում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը հանգեցրել է այդ երկրի մեկուսացմանը:
Ծաղրանկարում իր տեղն է գտել նաև ԱԶԿ-ի նախագահ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Fars-ն ընդգծել է, որ «Թուրքիան հիվանդ մարդուց վերածվել է միայնակ մարդու» (առաջին անգամ Թուրքիան «հիվանդ մարդ» է որակել Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինը՝ 1853 թվականի հունվարի 9-ին, Պետերբուրգում, իսկ «Եվրոպայի հիվանդ մարդ» արտահայտությունն առաջին անգամ գործածել է ամերիկյան The New York Times թերթը՝ 1860 թվականի մայիսի 12-ին – 163.am):










































