Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար՝ հայ գործարար, նախկին հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ:
Լուսանկարի նկարագրությունից պարզ է դառնում, որ լուսանկարն արվել է Մոնակոյում:
«Միստիկա. Մոնակո. Գիշեր. Զբոսանք. Իջնում է Ferrari-ի ապակին, ու ես հանդիպում եմ իմ ընկեր Տիգրանին: Մենք ծանոթ ենք 10 տարի»,- գրել է Վոլոչկովան:











































