Ամերիկայի Ֆլորիդա նահանգում զբոսաշրջիկների համար նախատեսված քոթեջի մասնակի փլուզում է տեղի ունեցել: Փլուզման պատճառը գետնի վրա առաջացած անցքն է: Հանգստացողներից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Քլերմոնտ քաղաքում եռահարկ շինությունը սկսել է փլուզվել դեռևս կիրակի հիմքում առաջացած ճեղքի պատճառով: Դրա տակ առաջացած անցքի տրամագիծը մոտ 15 մետր է: Քոթեջում բնակվող զբոսաշրջիկներն անհապաղ տարհանվել են:
Գործակալության տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան փլուզվել է շինության 30 տոկոսը: Վթարային շենքի հարևանությամբ գտնվող երկու քոթեջներից նույնպես տարհանում է իրականացվել:
Հողազանգվածի փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն:









































