Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Տարոն Մարգարյան

Կառավարության նիստից հետո այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանելով «Առաջին լրատվական»-ի լրագրողի՝ ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրության հետ կապված հարցին, խստորեն դատապարտել է երևույթն ու նշել է, որ նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

«Այժմ ընթանում է քննություն: Մենք դատապարտում ենք նման դեպքերը և բոլորս միասին պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ: Նման աշխատակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այդպիսի աշխատակիցները տեղ չունեն մեր աշխատակազմում»,-նշեց քաղաքապետը:

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:

Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը):

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում