Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական Էմինե Ուլքեր Թարհանը հայտարարել է, որ Էրդողանի կառավարությունն ու թուրքական բանակի գլխավոր շտաբը աչք են փակում գրոհայինների տեղաշարժման և թուրք-սիրիական սահմանով իրականացվող զենքի ու զինամթերքի մաքսանենգության վրա:
Կուսակցության կայքում հրապարակված հայտարարությունում խորհրդարանականն ընդգծել է, որ գրոհայիների կողմից սահմանի խախտումը միջազգային հանցագործություն է: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Անցած շաբաթ մաքսանենգները կրակ էին բացել թուրք զինվորների վրա՝ վիրավորելով 18 մարդու: Երեք զինվորական ծանր այրվածքներ էր ստացել դիզելային վառելիքով տակառի պայթյունի հետևանքով:
Պատգամավորը Թուրքիայի բանակի գլխավոր շտաբից բացատրություն է պահանջել նման անգործության համար:
Հաղորդվում է, որ ահաբեկչների կողմից սիրիացիներից գողացված ամբողջ ապրանքն իրացվում է թուրքական շուկայում:









































