Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախագահական պալատում ելույթի ժամանակ նմանակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձայնն ու առոգանությունը՝ կիսվելով նրա հետ հեռախոսազրույցից ունեցած տպավորություններով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
«Նախագա՛հ Դուտերտե, կեցցե՛ս։ Ես գիտեմ, որ դու մտահոգվում ես քեզ քննադատող ամերիկացիների պատճառով։ Սակայն կեցցե՛ս, շարունակի՛ր նույն ոգով»,-ասել է Ֆիլիպինների նախագահը՝ նմանակելով Թրամփին։
Դուտերտեն շարունակել է Թրամփի խոսքերը փոխանցել՝ անդրադառնալով ԱՄՆ-Մեքսիկա սահմանի խնդրին։
«Երբ լինես Վաշինգտոնում կամ Նյու Յորքում, փնտի՛ր ինձ, և մենք սուրճ կխմենք։ Եվ միգուցե դու կարողանաս ինչ-որ բան առաջարկել այն բանի մասին, թե ինչպես դրանից գլուխ բերել»,-նմանակել է Դուտերտեն։
Ֆիլիպինների նախագահը նշել է, որ Թրամփի հետ զրույցից հետ իրեն «սուրբ» է զգում։









































