Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը կողմ է քվեարկել այն բանին, որպեսզի չխոչընդոտի Brexit-ի պայմանների հարցով ԵՄ իշխանությունների հետ կառավարության բանակցություններին։ Որոշումն ընդունվել է 461 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ 6 ժամ տևած դեբատներից հետո։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է իրագործել ընտրողներին տված իր խոստումը և մինչև մարտի 31-ը գործի դնել Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որը կտա պաշտոնական մեկնարկ Brexit-ի երկամյա ընթացակարգին։
Քվեարկության արդյունքները չեն հանդիսանում իրավական առումով պարտավորեցնող, սակայն միևնույն ժամանակ գնահատվում են որպես կառավարության հաղթանակ։










































