Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 10 ամսվա ընթացքում կանխել են 10 ահաբեկչական գործողություն։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«2016 թվականին 10 ամսվա ընթացքում Անվտանգության դաշնային ծառայության շնորհիվ կանխվել է ահաբեկչական ուղղվածություն ունեցող ավելի քան 30 հանցագործություն, այդ թվում՝ 10 ահաբեկչական գործողություն»,-ասել է Պուտինը։
Նախագահը նաև նշել է, որ Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ ԱԴԾ-ի աշխատակիցները «գերազանց» են աշխատել։





































