Tuesday, 07 05 2024
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է

Մեծապատիվ պահպանողական մուրացկանություն

Հայաստանի իշխանությունը, կարծես թե հայտնվել է մեծապատիվ մուրացկանի կարգավիճակում: Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաները, Սերժ Սարգսյանից մինչև սփյուռքի նախարար, զբաղված են գեթ մի բանով` գումար որոնելով: Ընդ որում, այդ որոնումները իրականացվում են արդեն բացարձակապես անթաքույց և առանց ավելորդ արարողակարգի և փաթեթավորումների: Սփյուռքահայերին պարզապես կոչ են անում բերել և իրենց գումարները պահել հայկական բանկերում: Այլևս չի խոսվում հայրենասիրական որևէ նպատակի, ծրագրի և այլ ավելորդությունների մասին` պարզապես կոչ են անում բերել և գումարները պահել հայկական բանկային համակարգում, արդեն հենց դա համարելով հայրենասիրություն: Այդ ամենը, իհարկե, շատ զվարճալի կլիներ` համանուն կատակերգության ոգով, եթե այդքան տխուր չլիներ, ինչպես կասեր աշխարհահռչակ կատակերգուներից մեկը:

Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում իշխող համակարգը պետությունը հասցրել է գրեթե սնանկության և այժմ ձեռքը երկարել է սփյուռքին, քանի որ սպառել է նաև արտաքին պարտքի լիմիտը, հասցրել է այն մի վտանգավոր շեմի, երբ դրանից այն կողմ փլուզումն է, դեֆոլտը: Պարզապես, եթե նախկինում սփյուռքից բարեգործություն էին ակնկալում, այժմ ակնկալում են պարտքով փող: Սերժ Սարգսյանը Հայ բարեգործական ընդհանուր միությանը բիզնես է առաջարկում, հորդորելով գուրմարները պահել Հայաստանի բանկերում և շատ շահույթ ստանալ, ու այդ շահույթով էլ ավելի շատ բարեգործություն անել: Ինչ խոսք` մի զարկով երկու նապաստակ, կամ մի ձեռքով երկու ձմերուկ:

Վատ չէ իհարկե, միայն թե հարց է առաջանում, թե ինչի համար է Հայաստանի իշխանությունը` հանրային ռեսուրսների մսխմանը և յուրացմանը հովանի կանգնելու և դրանք սփյուռքի միջոցներով փոխհատուցելո՞ւ համար, սփյուռքի առաջ միայն բանկային ուղեցույցի դեր կատարելո՞ւ համար: Թե՞ իշխանությունը հանրային և պետական ռեսուրսները արդյունավետ ու արդարացի կառավարելու համար է, ինչը նաև կոգեշնչի սփյուռքին, կգրավի սփյուռքին և Հայաստանի հանդեպ վստահությունն էլ ավելի մեծացնելով, կնպաստի սփյուռքի ներուժով Հայաստանի հանրային և պետական ռեսուրսը կրկնապատկելուն և բազմապատկելուն: Սփյուռքի թե՛ նյութական, թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր կարողությունները պետք են հենց դրա` այսինքն Հայաստանում այդ ամենից եղածը բազմապատկելու, գեներացնելու, ոչ թե Հայաստանում եղածի մսխումն ու իշխանական յուրացումը փոխհատուցելու համար:

Որևէ կասկած լինել չի կարող, որ Հայաստանը սփյուռքի համար հայրենիք լինելուց, բարոյական կատեգորիա լինելուց զատ, պետք է լինի նաև հանգրվան` ոչ թե վերջին հանգրվան, այլ ֆինանսական, տեխնոլոգիական հանգրվան, գործարար դաշտ, միջավայր, որտեղ սփյուռքի հայը իրեն լավ կզգա ոչ միայն պաղ ջուրը խմելով և բնապատկերներով զմայլվելով, այլ նաև իր գործունեության հավելյալ արդյունքը տեսնելով: Սակայն, այդ բանը չի կարող տեղի ունենալ մի իշխանության կոչով, որը ոչ միայն ինքը չի կարողանում արդյունք ստեղծել, այլ յուրացնում է հասարակության ստեղծածը, վերածելով այն իր համար շքեղ ապրելակերպի և անձնական ունեցվածքի: Չի կարելի վիրավորել Սփյուռքին, սփյուռքահայերի հայրենասիրությանը վերաբերվել որպես մեղմ ասած՝ միամտություն և, պետության հաշվին կուտակած սեփական գումարները արտասահմանյան բանկերում և օֆշորներում պահ տալով, սփյուռքին կոչ անել իր գումարները պահել Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում